Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկը

Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկը

Գազայի հատվածին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման հրամանատարներից մեկը: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով շարժման աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարվածի զոհն է դարձել Թայսիր ալ-Ջաբարին, ով անկլավի հյուսիսային մասում ղեկավարել է խմբավորման ռազմական թևը՝ «Ալ-Կուդս ջոկատները»:

Իր հերթին անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան Թվիթերում հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով մի քանի մարդ է տուժել: