Մեր կաթնամթերքն իրենց համար «թունավոր է», իսկ իրենց ապրանքը մենք վաճառում ենք
ԱԺ են դիմել մի խումբ կաթնամթերք արտադրողներ, որոնց արտադրանքը ԵԱՏՄ չի արտահանվում, բայց ՌԴ-ի ու Բելառուսի արտադրած կաթնամթերքը մենք ներկրում ենք։ Այսօր ԱԺ-ում դիմելով էկոնոմիկայի փոխնախարարի ժ/պ Նարեկ Տերյանին՝ նման դիտարկում հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Մեր կաթնամթերքն իրենց համար «թունավոր է», իսկ իրենց ապրանքը մենք վաճառում ենք»,- նկատեց պատգամավորը։
Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է այս առումով մտածում փոխնախարարը։
Ի պատասխան՝ Նարեկ Տերյանը նկատեց, որ կես տարի առաջ են ստացել նման ահազանգ, ու ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել արտադրանքը մտցնել ռուսական շուկա։
Մանրամասները՝ տեսանյութում։