Առավոտյան մեկ բաժակ տաք ջուր խմելու օգտակարությունը

Առավոտյան մեկ բաժակ տաք ջուր խմելու օգտակարությունը

Առավոտյան մի բաժակ տաք, մաքուր ջուրը մեր աղեստամոքսային համակարգը նախապատրաստում է աշխատանքի, հայտնում է allwomen.net.ua-ն:

Գիշերն աղիքների և ստամոքսի պատերին նստում են մարսողության թափոնները, թույները և շլակները: Տաք ջուրը օգնում է մեր օրգանիզմին մաքրվել այդ ամենից: Միաժամանակ առավոտյան այն ուժեղացնում է թուլացնող ազդեցությունը և նպաստում բնական մաքրմանը:

Ջրի ևս մեկ հիմնական ֆունկցիան հանդիսանում է նյութափոխանակության պրոցեսի արագացումը: Այն նպաստում է թթվածնի և այլ սնուցիչների արագ տեղափոխմանը:

Հարկավոր է տաք ջուրը (40-500) խմել կում –կում նախաճաշից 20-30 րոպե առաջ: Իսկ եթե դրան ավելացնեք 1 թեյի գդալ մեղր, ապա ավելի արդյունավետ կլինի: