Իրանական կողմը մեկնաբանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Իրանական կողմը մեկնաբանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Իրանական կողմը պաշտոնապես մեկնաբանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը:

Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հոսեյն Ռահիմին ասել է.

«Ձերբակալվածն իր երկու փոքր երեխաների հետ է մտել դեսպանատուն (14 տարեկան դստեր, և 7 տարեկան տղա)։ Նախաքննության ընթացքում հարձակվողը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են», - ասել է ոստիկանապետը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում հարձակվել էն Ադրբեջանի դեսպանատան վրա: