Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ ընդմիշտ դադարեցրել է համագործակցությունը Dolce & Gabbana-ի հետ

Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ ընդմիշտ դադարեցրել է համագործակցությունը Dolce & Gabbana-ի հետ

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ ընդմիշտ դադարեցրել է համագործակցությունը Dolce & Gabbana-ի հետ։ Այս մասին հայտնում է URA.RU պորտալն իր Telegram-յան ալիքում։

55-ամյա արտիստը, որը մի քանի տարի համագործակցել է Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի հետ, որոշել է խզել գործնական հարաբերությունները սիրելի դիզայներների հետ։ Ըստ հայտնիի՝ պատճառը ապրանքանիշի գեղերվեստական տնօրենների ոչ կոռեկտ պահվածքն է եղել։

«Այսօր նրանց գրողի ծոցն եմ ուղարկել, մեր երկրում իրենց սխալ են պահում։ Ես ասացի, որ մեկընդմիշտ կդադարեցնեմ բոլոր համագործակցությունը նրանց հետ, վերջ»։ - սոցցանցերի ուղիղ եթերում պարզաբանել է էստրադային արտիստը, որն այս պահին անհասանելի է։