Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախը»

Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախը»

Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին  հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նշվում է, որ այսօր կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին տուրի հանդիպումները։ «Լեռնային Արցախը», որն արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, 2:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը հաղթող թիմին հանձնեց չեմպիոնական գավաթը: