Արմավիրում «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցը հոսանքահարվել է և մահացել

Արմավիրում «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցը հոսանքահարվել է և մահացել

Այսօր՝ հունիսի 17-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել: Այս մասին հայընում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, մինչ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Վաչագան Խալաթյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1 հասցեում գտնվող «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակի արտաքին լուսավորությունը վերականգնելու ժամանակ պատահաբար հոսանքահարվել է, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Խալաթյանը «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության Արմավիրի մարզի գրասենյակի պատասխանատուն է: