Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան կրկին որոշել է առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում

Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան կրկին որոշել է առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախընտրական  արշավ է սկսել՝ պատրաստվելով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է BBC-ն:

Հանրահավաքն անվանվել է «նախնական մեկնարկ», քանի որ պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսին: Լուլա դա Սիլվայի ծրագիրը խոստանում է «միավորել բոլոր քաղաքական դիրքորոշումների, դասերի, ռասաների եւ կրոնական համոզմունքների տեր դեմոկրատներին»:

«Ես կրկին պայքարի մեջ եմ մտնում»,- ասել է վերջինս Սան Պաուլոյում հավաքված մարդկանց:

76-ամյա դա Սիլվան, որը երկիրը ղեկավարել է 2003-2010 թթ., Բրազիլիայում եւ դրա սահմաններից դուրս ամենահայտնի դեմքերից մեկն է: Նրա կառավարությունն օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց դուրս գալ աղքատության ճիրաններից: