Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների․ Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, իր կարծիքով, պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ։

«Մոռացեք նամակները, ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել», - ասել է Թրամփը լրագրողներին «Air Force One» ինքնաթիռում:

Նրա հայտարարությունը հնչել է այն բանից  մեկ օր անց, երբ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել միջնորդների միջոցով:

Թրամփն ասել է, որ կնախընտրեր դեմ առ դեմ զրույց ունենալ Իրանի հետ, և որ դա կարող է հեշտացնել գործարքները։