Հունաստանում վառվել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը (տեսանյութ)

Հունաստանում վառվել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:
Ավանդույթի համաձայն՝ կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները։
Արարողությունը տեղի է ունեցել հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում:
Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը հույն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է: Մինչև Փարիզ հասնելը ջահը 10 օր կշրջի ամբողջ Հունաստանով: