Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան․ քաղաքապետարան

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան․ քաղաքապետարան

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ:

Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է: