Շվեդիայում uպանվել է Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը

Շվեդիայում uպանվել է Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը

Շվեդիայում սպանվել է Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը։

Տղամարդուն հրազենային վնասվածքներով գտել են չորեքշաբթի ուշ երեկոյան Ստոկհոլմից դեպի հարավ Սոդերտալյե քաղաքում, գրել են ԶԼՄ-ները։ 38-ամյա Իրաքցի փախստական ​​Սալվան Մոմիկիի մարմինը հայտնաբերվել է տան մեջ։

Չորեքշաբթի ուշ երեկոյան դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։

«Բնակարանում հայտնաբերվել է 40-ն անց վիրավոր տղամարդ, որը տեղափոխվել է հիվանդանոց»,- լրագրողներին հայտնել է Ստոկհոլմի շրջանային ոստիկանության ներկայացուցիչը։

Հինգշաբթի օրը Մոմիկան պետք է ստանար դատարանի վճիռը ռասայական ատելություն հրահրելու գործի համար։ Ստոկհոլմի շրջանային դատարանը հետաձգել է վճռի հրապարակումն այս դեպքի պատճառով։

Մեկ անձ բերման է ենթարկվել հարցաքննության։

Սալվան Մոմիկան Շվեդիա է եկել Իրաքից 2018 թվականին, իսկ 2021 թվականին ստացել է երեք տարվա կացության թույլտվություն։ Նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023 թվականի ամռանը, երբ մի քանի անգամ հրապարակավ այրել է Ղուրանը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի ֆոնին:

Անցյալ ամառ Մոմիկան Շվեդիայում մեկ տարով ժամանակավոր բնակության թույլտվություն է ստացել։