Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմնական մասնակցին հայտնաբերել են․ մանրամասներ

Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմնական մասնակցին հայտնաբերել են․ մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գորիսի թթի օղին Աշտարակի պոպոք չի դառնա» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտլորագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Մուսայելյանը ժամեր առաջ եղել է Արագածոտնի մարզում։

Ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության  պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, մեկնել են Մ․ Մուսայելյանի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն պարզվել է, որ նա կարճ ժամանակ առաջ հեռացել է նշված վայրից։

Ոստիկանները որոշ ժամանակ անց հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա մեկնել է Երևան՝ Շերամի փողոց, ու արդեն նշված փողոցի 99 հասցեի մոտ հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․ի 335 հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով Գորիսում տեղի ունեցած հայտնի կրակոցների, սպանության փորձի մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Մուսայելյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Վիճաբանություն-ծեծկռտուք, որին մասնակցել էին Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել էր BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ էր արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել էր նրանց և փորձել էր միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ էր արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել էր 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։Իսկ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Աշոտ Վանյանի կողմից հայտնաբերվել և քննիչին էր ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել էր Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր էր՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։ Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել էր Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել էր իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։