Ամառային արձակուրդներն ամենալավ ժամանակահատվածն են հանգստի համար և այդ իսկ պատճառով, MediaHub-ն իր ընթերցողների շրջանում հարցում անցկացրեց՝ ճշտելու, թե որտե՞ղ են անցկացնելու մեր հայրենակիցներն իրենց ամառային արձակուրդները։
Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել էր շուրջ 8500 մարդ, որոնցից մեծ մասը նշել է, որ ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել հայրենիքում՝ Հայաստանում: Ընդ որում, մեր հարցումից պարզ դարձավ, որ Հայաստանում իրենց հանգիստը պատրաստվում են անցկացնել ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլև արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ժամանելու են, օրինակ, Վիեննայից և հեռավոր այլ քաղաքներից:
Զարմանալիորեն, բայց արտերկրում հանգստանալու տարբերակը մեր հարցմանը մասնակցած ընթերցողների փոքր տոկոսն է ընտրել։
Այդպես, Որտե՞ղ եք անցկացնելու ամառային հանգիստը հարցին ի պատասխան հարցվածների 49%-ն ընտրել է «Հայաստանում» տարբերակը, «Արտերկրում» տարբերակին իր ձայնը տվել է հարցվածների 10%-ը, իսկ ահա «Չեմ հանգստանալու»-ն ընտրել է հարցվածների 41%-ը:
Մեր ընթերցողները նաև մեկանաբանություններ են թողել, որոնց գերակշիռ մասը արտահայտում է նրանց անհանգստությունը երկրի ներկայի և ապագայի մասով՝
«Իմ տանը և իմ ընտանիքի հետ է լավագույն հանգիստն ինձ համար»։
«Վախենում ենք գնանք, մի տեղ հանգստանանք, գանք և այլևս հայրենիք չունենանք»։
«Առաջին հերթին մենք պիտի լինենք հանգիստ մեր հայրենիքում, հետո նոր մտածենք վաստակած հանգստի մասին»:
«Ինչպես կարելի է հանգստանալ, երբ հայրենքդ՝ Հայաստանդ, քո աչքի առջև մահանում է»,-գրել է մեկ ուրիշը:
«Նիկոլական գների և տան վարձերի տերը կարա հանգստանա, վարչապետ մարդ, կանգնում ամբիոնից ասում է, թե` խոզի միսը կթանկանա, էնի կթանկանա, անհարմար էլ չի զգում»:
«Նեռը իր ոհմակով երբ լքի Հայաստանը մենք հանգիստ կունենանք մեր Սուրբ Հայրենիքում»:
«Հանգիստս կանցկացնեմ արտերկրից՝ Հայաստանում»:
«Ավտոտնակով ընտանիքիս հետ հանգստանալու ենք մեկ շաբաթ Սյունիքում, մեկ շաբաթ Տավուշում և շրջելու ենք ընդհանուր Հայաստանի Հանրապետությունով մեկ»:
«Վիեննայից գալու եմ մեկ ամիս Հայաստանումս հանգստանամ»:
«Ֆինանսի պայուտ ռոմանսի...»:
Վիկա Աբգարյան