Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»

Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, և իրավապահները սխալվել են:

 

Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին եւ կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, եւ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը եւ ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ. իսկ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, այս երեւույթը կգնահատեր «կոռուպցիա» առանց պոզուպոչի՝ Ալեն Սիմոնյանի դերակատարմամբ: Մանրամասները` տեսանյութում»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: