ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ուկրաինական քանի անօդաչու թռչող սարք է ոչնչացվել գիշերը

ՌԴ ՊՆ-ն  հայտնել է, թե ուկրաինական քանի անօդաչու թռչող սարք է ոչնչացվել  գիշերը

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։

«Ապրիլի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 06:00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական  10 անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հստակեցրել է, որ հինգ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում, երեք անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի և ևս երկուսը Օրյոլի շրջանի վրա։

Ավելի վաղ ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար և նոր շրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերն օգտվել են հրադադարից՝ հատուկ խմբեր տեղափոխելով Զապորոժիայի շրջան գրոհային անօդաչու սարքերը վերահսկելու համար։