Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտունի քաղաքում այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆեր, ջրատաքացուցիչ

Blog Image

Հունվարի 13-ին, ժամը 19:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ 20։57-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 145 քմ), ազբոշիֆեր և 1 ջրատաքացուցիչ։

Send