Վիեննայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձվել է Վիեննա. ի՞նչ է հայտնի

Վիեննայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձվել է Վիեննա. ի՞նչ է հայտնի

Այսօր գիշերը Վիեննայից դեպի Երևան թռիչքը չեղարկվել է։ MediaHub-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ Ավստրիական ավիաուղիների (Austrian Airlines) ինքնաթիռը առանց որևէ խոչընդոտի բարձրացել է օդ, սակայն թռիչքի մեկնարկից մի քանի րոպե անց այն վերադարձվել է կրկին Վիեննայի օդանավակայան։

«Սկզբում չհասկացանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, նորմալի նման նստել ենք, առանց ուշացման թռիչք է կատարվել, սակայն, թռիչքից մի քանի րոպե անց կրկին վայրէջք ենք կատարել։ Նշում են, որ խնդիր է տեղի ունեցել ուղեբեռի բաժնում, ուղեբեռ է եղել ինքնաթիռում, սակայն ուղևորն ինքնաթիռում չի եղել, չեն մանրամասնել ուղևորներին»,– նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

MediaHub-ին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնեցին, որ պատճառը հայտնի չէ։

«Պատճառը հայտնի չէ, սակայն, ամեն օր Վիեննա–Երևան թռիչք կա, և ըստ երևութի, այս գիշեր ուղևորները կվերադառնան Երևան»,– նշեցին «Զվարթնոց» օդանավակայանից։

Մինչդեռ, մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ իր թռիչքը դեպի Երևան նշանակել են ոչ թե այս գիշեր, այլ հաջորդ։ Կես ճանապարհից հետ վերադարձրած Վիեննա–Երևան չվերթի բոլոր ուղևորներին ապահովել են հյուրանոցով։

Մարիաննա Արամյան