Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից

Blog Image

Հուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send