Իտալացի լրագրող, թղթակից, աշխարհաքաղաքական վերլուծաբան Լուկա Շտայնման գտնվում է Սոթքում, որտեղից էլ հրապարակել է լուսանկարներ և կատարել կից գրառում.
«Այսօր Ադրբեջանի հետ սահմանամերձ հայկական գյուղում եմ՝ Սոթքում։ Այն ուժեղ գնդակոծվել է ադրբեջանական բանակի հարձակման ժամանակ, որն էլ այժմ վերահսկում է հարակից մի քանի շրջաններ, ինչպես նաև Հայաստանի այլ տարածքներ։ Տեղի բնակիչները վախենում են ադրբեջանական հետագա հարձակումներից», - գրել է նա։