Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել է իրենից 27 տարով փոքր սիրելիի հետ (լուսանկար)

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը երկար ժամանակ անց առաջին անգամ դուրս է եկել իր նոր սիրելիի՝ սննդաբան և ոսկերչական դիզայներ Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը հայտնվել է Սանտա Բարբարայի միջազգային կինոփառատոնին, գրում է People-ը։ Արարողությանը Փիթը «Տարվա լավագույն դերասան» մրցանակը հանձնեց իր գործընկեր Բրեդլի Կուպերին «Մաեստրո» ֆիլմում Լեոնարդ Բերնշտեյնի դերի համար։
Պարբերականն ուշադրություն է հրավիրում կինոփառատոնի ժամանակ արված լուսանկարների վրա, որտեղ Փիթն ու դե Ռամոնը նկարահանված են դահլիճում իրար կողքի նստած։ Փիթը միջոցառմանը եկել է մուգ շագանակագույն կոստյումով, իսկ նրա ընկերուհին ընտրել է գլամուր փիրուզագույն զգեստ՝ բարձր օձիքով։