Ադրբեջանում Սիրիայի հարցով հանդիպել են լարված հարաբերություններ ունեցող Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները

Ադրբեջանում Սիրիայի հարցով հանդիպել են լարված հարաբերություններ ունեցող Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները

Ապրիլի 9-ին Ադրբեջանում կայացել է Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների առաջին տեխնիկական հանդիպումը՝ նվիրված Սիրիայում դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրել են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ այս մեխանիզմի նպատակը Սիրիայի տարածքում անցանկալի միջադեպերի կանխումն է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ Իսրայելն ու Թուրքիան բանակցություններ են վարում Սիրիայում հնարավոր ռազմական միջադեպերը կանխելու նպատակով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը միջնորդ է եղել Թուրքիայի և Իսրայելի միջև։

Տևական ժամանակ Թուրքիան և Իսրայելը  լարված հարաբերություններ ունեն։