«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Սարդարապատ, Այգևան, Բամբակաշատ և Ջրաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: