Երեկ զոհված Արարատի ֆեյսբուքյան էջի ետնանկարն է

Երեկ զոհված Արարատի ֆեյսբուքյան էջի ետնանկարն է

Hraparak.am-ը գրել է․

Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թեւոսյանի ֆեյսբուքյան էջի հետնանկարն է։ Նկարն արդեն խոսում է նրա ողջ էության, տեսակի մասին։ Ի՜նչ տղաներ կորցրինք, կորցնում ենք։ Ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմին եկավ, կամավորագրվեց ու մասնակցեց պատերազմին։ Հետո էլ բանակում ծառայեց որպես պայմանագրային ծառայող։ Ամուսնացած չէր։ Ինչ որ մեկը գրել էր՝ իմ սրտիկ։ Գուցե սիրած աղջի՞կն  էր։ 

Հիշեցնենք, որ այսօր Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։