«Դեմոկրատ» Փաշինյանը

«Դեմոկրատ» Փաշինյանը

Հայաստանն իրավական պետություն է, և վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում որևէ մեկին ձերբակալելու հարցը, The Telegraph-ի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը հարցրել է՝ Հայաստանի ոստիկանությունը կձերբակալի՞ և Հաագա կուղարկի՞ ՌԴ նախագահին Հայաստան այցելելու դեպքում, և հնարավո՞ր է Փաշինյանը զանգահարի Պուտինին և ասի, որ չայցելի Հայաստան։

«Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ», - նշել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանն այդպես էլ չի ասել, որ երաշխավորում է Պուտինի անվտանգությունը, եթե նա ժամանի Երևան: Ավելին, նա իմիտացրել է, թե դեմոկրատական երկրի ղեկավար է, ով գործ չունի իրավապահ համակարգի հետ:

Սա կարելի է համարել բավականին թափանցիկ ակնարկ Պուտինին՝ ձեռնպահ մնալ Հայաստան այցելությունից:
Փաշինյանի այս հայտարարությանը, անշուշտ, կհետևի Մոսկվայի կոշտ հակազդեցությունը, սակայն վախենանք` բանը դրանով չսահմանափակվի:

Թերևս, շատ շուտով «հայելային» պատասխանը կստանանք՝ կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել: