4 գերատեսչության պարգևավճարներն եմ հաշվել, գերազանցել են 5 միլիարդ դրամը․ Մկրտչյան

Իշխանազավթն ունի կիրառման ընդամենը մի բանաձև և բանաձևը հնչում է այսպես՝                     «Մարդկանց օգտագործիր ու դեն նետիր», ու բանաձևը կիրառման որևէ սահմանափակում չունի։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Վերջերս ընդամենը չորս գերատեսչության պարգևավճարներն եմ հաշվել։ Գերազանցել է 5 միլիարդ դրամը։ Այս ամենն իրենք արեցին Ձեզ ամենակեղտոտ ձևով խաբելով ու ամենակեղտոտ մեթոդներով ձեզ օգտագործելով։ Ասում էին, որ ձեր կողքին են, բայց էս ամենին վերջ կա և վերջը լինելու է, երբ մենք սրանից ազատվենք, դրանից հետո երկրի անվտանգային համակարգն էլ է վերականգնվելու, ու կյանքը բարդացրած յուրաքանչյուր որոշում իր ուժը կորցնելու է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում