Խոշոր հրդեհ՝ Երևանում․ «ՎԱԶ 21099» է այրվել․ Shamshyan

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ «ՎԱԶ 21099» է այրվել․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր հրդեհ  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակ Գասպարյան փողոցի 30 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։