Ներողություն եմ խնդրում․ Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Համակարգը նորմալ աշխատում է, ուղղակի կա տեղեկատվության պակաս։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման առաջացրած խնդիրներին։
Նախարարը ներողություն խնդրեց առաջացած անհարմարությունների համար, սակայն նշեց, որ ամեն ինչ քաղաքացիների համար է արվում։
«Մարդկանց մոտ շփոթ է առաջանում, դա է դժգոհությունը։ Մեկանգամյա դեղատոմսով կարող են երկար ժամանակի համար տեղեր դուրս գրել»,- ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։