Իրավապահները 2021-ի քարոզչությանը խուլ ու համր էին ձևանում և իբր չէին լսում մուրճով շրջող վերադասին. Աբրահամյան

Իրավապահ կառույցները, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են հասարակական կամ սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այո՛, նույն այն կառույցները, որոնք 2021-ի նախընտրական քարոզչության ժամանակ խուլ ու համր է ձևանում և իբր չէին լսում մուրճով շրջող ու բռնության կոչեր անող իրենց վերադասին։
Դուք, ձեր քաղաքական ղեկավարը, եթե զանգվածային անկարգություն չհրահրի կամ անձամբ չգլխավորի, որի գծով հավասարը չունի, մենք մեր անելիքներն ու խաղաղ ակցիաներ իրականացնելու ձևերը լավ գիտենք»։