Օրվա խայտառակությունը. Daily Mail֊ը ֆիքսել է ՀՀ նախագահի արկածները Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ

Օրվա խայտառակությունը. Daily Mail֊ը ֆիքսել է ՀՀ նախագահի արկածները Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ

Վահագն Խաչատուրյանը խայտառակվել է Լոնդոնում։

Հեղինակավոր Daily mail պարբերականը մի հոդված է նվիրել Խաչատուրյանին` «Հայաստանի նախագահ և Պուտինի դաշնակիցը լուսանկարվում է շրջապատի կողմից՝ Վեսթմինսթերյան սրահում թագուհու դագաղի առջև» վերտառությամբ։

Լուսանկարչի դերում հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը։
Մյուս կողմից, եթե այս խայտառակ դրվագը չլիներ, Խաչատուրյանի հիշատակումը նման հեղինակավոր պարբերականի կողմից դժվար է պատկերացնել։

Ի դեպ նշենք, որ այդ սրահում լուսանկարվելն արգելված է։