Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սինվարը գնացել է այլ տուն, նրան նկատել են ԱԹՍ-ով, և արկ է արձակվել տան մեջ․ նոր մանրամասներ

Blog Image

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է արկից։ Այս մասին «РБК»-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Աննա Ուկոլովան։

Նրա խոսքով՝ գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները հայտնաբերել են երեք ահաբեկիչների։ «Եղել է փոխհրաձգություն։ Սինվարը գնացել է այլ տուն, նրան նկատել են անօդաչու թռչող սարքով, և արկ է արձակվել տան մեջ»,- պատմել է նա:

Դրանից հետո իսրայելցի զինվորականները գնացել են տունը ստուգելու և զննելու այլ զինյալների առկայությունը ճշտելու համար։ Այնտեղ հայտնաբերել են Սինվարի մարմինն ու «հասկացել, որ նա է»։

«Ամեն դեպքում, [մենք] փորձաքննություն անցկացրինք՝ 100%-ով համոզվելու համար, որ դա Սինվարն է, և ոչ թե ինչ-որ մեկը, ով նման է նրան», - հավելել է նա։

Send