Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա 6 ամիսներին ՀՀ է ժամանել 588,7 հազար զբոսաշրջիկ, որոնց 54,5 տոկոսը ՌԴ-ից են

Blog Image

Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը 2,4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից (243 067):

Հայաստանից մեկնողների թիվը եւս զգալիորեն աճել է այս տարվա առաջին կիսամյակում՝ կազմելով 343 553 մարդ, մինչդեռ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 118 085, որը 3 անգամ պակաս է այս տարվա ցուցանիշից:

Հատկանշական է, որ 588 հազար զբոսաշրջիկներից 54,5 տոկոսը եղել են Ռուսաստանի Դաշնությունից (աճը՝ 3,1 անգամ), 12,2 տոկոսը՝ ԵՄ երկրներից (աճը՝ 3,4 անգամ): Այլ երկրներից Հայաստան ժամանողները կազմել են 33,3 տոկոս (աճը՝ 2,6 անգամ):

Ուկրաինայից Հայաստան ժամանողները կազմել են ընդամենը բոլոր տուրիստների 1,3 տոկոսը, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 75 տոկոսով:

Send