Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային հասցրել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:

Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 7-ամյա տղա է: 

Send