Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»

Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբել յանական՝ 10-րդ համագումարում Հ/Կ նախագահ է ընտրվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Այս տեղեկությունը բավական բուռն արձագանքներ գտավ թե՛ սոցցանցային տիրույթում, թե՛ լրատվամիջոցներում: Ի մասնավորի, հարց էր բարձրացվում, թե ի՞նչ կապ ունի «ծագումով աբովյանցին» Տավուշի մարզի հետ, ինչո՞ւ է նա ընտրվել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռոմանոս Պետրոսյանն իրականում ծագումով աբովյանցի չէ. նրա՝ հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է Բերդի տարածաշրջանի (Շամշադինի շրջանի) Չինարի գյուղում:

Մեր ունեցած տեղեկություններով, նրանց ընտանիքը Չինարիից տեղափոխվել է այն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը եղել է 7 տարեկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում