Մահացության բեռը կկարողանանք նվազեցնել միայն այս քաղաքականության շնորհիվ․ Ավանեսյան

Դատական գործերի մասով՝ կարծում եմ, որ ժողովրդավարական և օրենքի գերակայություն ունեցող երկրում նորմալ է, որ դատարանների որոշումները կանխորոշված չեն գործադիր մարմնի որոշումներով։  Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք էլ ենք դատարանում հանդիսանում կողմ՝ մի դեպքում պարտվում ենք, մյուս դեպքում՝ շահում։ Որոշումների հետ կապված մեր դիրքորոշումներն ունենք և բողոքարկում ենք այդ որոշումները։ Հուսով ենք, որ դատական համակարգի զարգացման արդյունքում մեր ծանրաբեռնվածությունը դատական գործերով կնվազի, ու մեր ընկալմամբ ավելի ճիշտ կլինեն։ Եթե բողոքարկում ենք, ուրեմն համաձայն չենք այդ որոշումների հետ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում