Պայթյուն Իզմիրի հացաբուլկեղենի խանութներից մեկում. 4 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Պայթյուն Իզմիրի հացաբուլկեղենի խանութներից մեկում. 4 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Ժամը 15:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Իզմիրի Թորբալը շրջանի Այրանջըլար թաղամասի հացաբուլկեղենի խանութում։

Ականատեսների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել առողջապահության, հրշեջների և ոստիկանության խմբերը։

Քաղաքապետ Օվունչ Դեմիրը հայտնել է, որ պայթյունի հետևանքով, որը, ըստ հայտարարության, տեղի է ունեցել բնական գազից, մահացել է 4, վիրավորվել՝ 20 մարդ, որոնցից 10-ը՝ ծանր վիճակում են։

Մինչ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի, առողջապահության, հրշեջների և ԱՖԱԴ խմբերը։

Պայթյունից հետո բռնկված հրդեհը մարվել է։

Ոստիկանության խմբերը անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկել ռեստորանի դիմաց, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։

Պայթյունը վնասել է նաև շրջակայքի որոշ շինություններ։

Տեսանյութը՝ այստեղ