Փաշինյանի գալուց առաջ ստուգում են անգամ խոնարհված ծաղիկները

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խստացված ռեժիմով են աշխատում հատկապես Պետական պահպանության ծառայության աշխատակիցները:

MediaHub-ի հրապարակած տեսանյութում ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում է անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

Ի դեպ, լրագրողների տեղաշարժը արգելված է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի այցելել
Ծիծեռնակաբերդ: Մեզ տեղեկացրին, որ կարող ենք շարժվել միայն նրա հեռանալուց հետո: 

Մանրամասն՝ տեսանությում: