Վարունգի կիլոգրամը 25 դրամ է, իսկ մյուս ապրանքները՝ կրակի գնով․ ի՞նչ է կատարվում Արմավիրի շուկայում

Հայաստանում գնաճն արդեն իսկ երկնիշ է. հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա գնաճը 10.3 տոկոս է կազմել։ Քաղաքացիների գրպանին է հարվածում հատկապես սննդամթերքի թանկացումը։ Մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գները ավելացել են 17.1 տոկոսով։ Ամռան ընթացքում քաղաքացիների գրպանին հարվածում են նաև մրգի ու բանջարեղենի գնաճը։ MediaHub.am-ի նկարահանող թիմը եղել է Արմավիրի շուկաներից մեկում՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին։

Մանրամասները՝ տեսանյութում։