Ռուսաստանի շրջանների օդային տարածքում ոչնչացվել է գրեթե 100 անօդաչու թռչող սարք։
ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 98 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բելգորոդի մարզում չեզոքացվել է 45 անօդաչու թռչող սարք, 12-ը՝ Սամարայի մարզի և 11-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, այդ թվում՝ 6 անօդաչու թռչող սարք, որոնք ուղևորվել են դեպի Մոսկվա։
