Գրիգորի Խաչատուրովին նորից կկալանավորե՞ն

Գրիգորի Խաչատուրովին նորից կկալանավորե՞ն

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ 
Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին Դատախազությունից:

Կառույցը, մասնավորապես, պահանջում է բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին: Նա մեղադրվում է փողերի լվացման համար: