Փոլ Փելոսիի վրա հարձակվողը փնտրելիս է եղել Նենսի Փելոսիին

Փոլ Փելոսիի վրա հարձակվողը փնտրելիս է եղել Նենսի Փելոսիին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վրա հարձակում կատարած անձը նպատակ է հետապնդել հարձակվել կոնգրեսականի վրա, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան իրավապահ մարմինների աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Փոլ Փելոսիի վրա հարձակման ժամանակ հանցագործը համառորեն պահանջել է, որ նա պատմի, թե որտեղ է իր կինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի տան վրա հարձակում է տեղի ունեցել, նրա ամուսինը վիրավորվել է։

«Այսօր վաղ առավոտյան հարձակվողը ներխուժել է Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի նստավայր և դաժանորեն հարձակվել պարոն Փելոսիի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է NBC-ն՝ Փելոսիի՝ հարձակումից հետո հոսպիտալացված ամուսինը հիվանդանոցում գլխուղեղի վիրահատության է ենթրակվել: