Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 2-ին Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։
Նա հուլիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության, ֆիզիկական ներգործության և ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
ՆԳՆ ոստիկանություն