Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոնդոնի Քենոտաֆի հուշահամալիրի մոտ ապրիլի 22-ին հավաքվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։
Այդ մասին հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը։