«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությունը: Տեքստը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն, որ ձեր լրատվամիջոցը հրապարակել էր «Հրապարակ» օրաթերթի ներքոնշյալ հոդվածը, իսկ այժմ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահանջով նույն լրատվամիջոցը հրապարակել է հերքում տվյալ նյութում տեղ գտած կեղծ տեղեկատվության և զրպարտումների վերաբերյալ, ինչպես նաև հրապարակել է Կենտրոնի պատասխանը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հետևողականորեն պահանջում ենք, որպեսզի ձեր լրատվամիջոցը ևս հրապարակի Կենտրոնի պատասխանը, որը կցում ենք ստորև։ Նշված օրենքով սահմաված ձևաչափով և ժամկետներում քայլերի չձեռնարկման դեպքում մեր կողմից ձեռնարկվելու են նույն ՀՀ օրենսդրական դաշտով նախատեսված համապատասխան քայլեր։ Կենտրոնի պատասխանի տեքստը. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութի առնչությամբ Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «…միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։ 

Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս լրատվամիջոցների համար”,- ասված է տեքստում: