Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Հըզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատարն է uպանվել. 18 մարդ է զոhվել Լիբանանում (տեսանյութեր)

Blog Image

Լիբանանի Նաբաթիե շրջանում իսրայելական օդային հարձակման արդյունքում զոհվել է «Հըզբոլլահի» Ռադվանի ուժերի հակատանկային հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Քամալ Նաիմը, հայտնել է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նա պատասխանատու էր «բազմաթիվ ահաբեկչական գործողությունների ծրագրման և իրականացման համար, այդ թվում՝ Իսրայելի թիկունքում հակատանկային հրթիռներ արձակելու համար»։

Առնվազն 18 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում Էյտո գյուղի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածից, այս մասին նշված է Լիբանանի Կարմիր խաչի ընկերության զեկույցում։

Տեսանյութերն այստեղ