Գաղտնի ծառայության աշխատակիցը, որ հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդպես հայտնի մնա
Այն, ինչ գաղտնի է, թող մնա գաղտնի, եթե գաղտնի ծառայություն է, թող այդպես էլ մնա։ Այսօր ԱԺ-ում, դիմելով ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանին, ասաց նույն խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Ի պատասխան՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ է հենց դա առաջարկում։
«Գաղտնի հաստիքացուցակում ներառված աշխատակիցը, որը հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդպես հայտնի լինի։ Մենք իրեն չտանենք ատեստավորման, որ ինքն էլ գնա դատարան, բացահայտվի։ Դրա համար առաջարկում ենք հանել այդ մարդկանց ատեստավորման ցուցակից»,- նշեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։