Սպանության համար 13 տարի ազատազրկված տղամարդն ու նրա կինը երեկ արդարացվել են
Երեկ արդարացվեց մի ընտանիք, որի անդամները՝ կինն ու ամուսինը 2000-ականներին դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման մի սպանության համար, որը իրենք չէին կատարել։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ պատգամավորի՝ մարդկանց կյանքից այդքան տարի կորսվել է մի բանի համար, որն իրենք չեն արել։
«Հիշեցնեմ, որ այդ ընտանիքի պաշտպանությունը կատարում էր ՍԴ ներկայիս անդամ Սեդա Սաֆարյանը, որ այդ ժամանակ փաստաբան էր»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։