Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վստրեչի խաչմերուկում» բախվել են Opel Astra Universal-ն ու ՎԱԶ 2107-ը, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ

Blog Image

Հոկտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչը՝ 25-ամյա Ռազմիկ Բագրատյանի վարած VAZ 2107 մակնիշի և Երևանի բնակիչը՝ 42-ամյա Դավիթ Կաֆյանի վարած Opel Astra Universal մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «07»-ի գազի արտահոսքը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։  Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։ Քննիչի հանձնարաականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է «07»-ին։ 

Send