Բժիշկը հորդորել է չհրաժարվել հացից․ ո՞րն է պատճառը

Բժիշկը հորդորել է չհրաժարվել հացից․ ո՞րն է պատճառը

Սննդակարգից հացի բացառումը սպառնում է սննդանյութերի անբավարարությանը: Ասել է սննդաբան Եկատերինա Կուզինան aif.ru-ի հետ զրույցում։

Կուզինան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել ալյուրի արտադրանքի օգտագործումը՝ ելնելով դրանց կալորիականությունից, սակայն հորդորել է ամբողջությամբ չհրաժարվել դրանցից։

Մասնագետի խոսքով՝ հացը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք չկան այլ պարենային ապրանքներում, և սննդակարգից դրա բացառումը սպառնում է վիտամինների և միկրոտարրերի անբավարարությանը։

Հացի հետ միասին, ըստ Եկատերինա Կուզինայի, մարդը ստանում է սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի բնականոն գործունեության համար անհրաժեշտ B վիտամիններ, վիտամին E, նաև կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, կոբալտ, քլոր, վանադիում։ «Ավելին, այդ տարրերից որոշներն ավելի լավ են ներծծվում հացից։ Պատահական չէ, որ հացը ներառված է բոլոր զարգացած երկրների ազգային սննդային առաջարկություններում։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել առնվազն 25 գրամ»,- ընդգծել է Կուզինան։