Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջին աշխատավարձի և գնաճի միջև բալանսավորման խնդիր կա․ Նարեկ Կարապետյան

Blog Image

Միջին աշխատավարձի և գնաճի միջև բալանսավորման խնդիր կա։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով ՀՀ-ում սպառողական զամբյուղի ամսական կտրվածքով թանկացման և դրա համեմատ նվազագույն և միջին աշխատավարձի չափի մասին։

Ըստ Կարապետյանի՝ Կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի բարձրացում է սահմանված մինչև 2026 թվականը։

«‎Ստացվում է՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում իրականացվում է, սակայն միջին աշխատավարձի բարձրացում Կառավարությունը կարող է ապահովել միայն պետական կառույցների աշխատողների համար, սա էլ պետական բյուջեով պետք է սահմանվի և ըստ էության՝ պետական բյուջեն այս տարի պետք է նոր մտնի սահմանման փուլ, արդեն սրա արդյունքում պարզ կլինի՝ մյուս տարվա ընթացքում հնարավո՞ր է պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, թե ոչ»։

Տնտեսագետի խոսքով՝ որքան էլ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումներ են նախատեսված՝ դրանց տեմպը շատ արագ չպետք է լինի, որպեսզի չգերազանցի միջին աշխատավարձը։

Հարցին, թե այդ դեպքում նվազագույն աշխատավարձը ավելի պակաս կլինի, քան սպառողական զամբյուղի արժեքն է և դիտարկամանը, թե ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 44 հազար 431 դրամ, վերջինս արձագանքեց․

«‎Պարենային ապրանքների թանկացման տեմպը արագ է, բայց հիմնականում մասնավոր հատվածներում աշխատավարձեր են բարձրանում, որը մի փոքր մեղմացնում է գնաճը»,- ասաց մասնագետը և հարցին, թե աղքատության ինչ ցուցանիշ ունենք հիմա, վերջինս պատասխանեց՝ ցավոք, աղքատության վիճակագրությունը հիմա ավելի հետ ընկած է հրապարակվում ու օպերատիվորեն հետևել հնարավոր չէ։

«‎Վերջին տվյալներով՝ աղքատության նվազման դինամիկա կա։ Ամեն դեպքում՝ գնաճի արդյունքում աղքատության ստեղծված պատկերը հաջորդ տարի կտեսնենք»,- նշեց նա։

Լիաննա Թորոսյան

Send